Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Շիրակյան ԳՈՒԼԱ՞Գ», թե՞ դեմոկրատիայի աղացած փշրանքներ

«Շիրակյան ԳՈՒԼԱ՞Գ», թե՞  դեմոկրատիայի աղացած փշրանքներ
04.08.2024 | 19:10

ՀՀ ԱԱԾ Շիրակի մարզային վարչության պետ Կամո Ներսիսյան, դուք հանդիսանում եք մի մարզի հատուկ ծառայության ղեկավար, որի դատախազը` Չիչոյան ազգանունով, և իր տեղակալը` Արեգ (բայց բացարձակ արեգ չէ) անունով, քրեական գործ են կարել իմ դեմ միայն նրա համար, որ բացահայտել եմ Շիրակի մարզի և Գյումրու կրթական կոռուպցիայի բազմաթիվ դեպքեր։ Ներկայացրել եմ իրենց փաստեր, իսկ իրենք մերժել են քրեական գործեր հարուցելը։

Այդ փաստերը այլեւս հանրության սեփականությունն են, քանի որ ելնելով հանրային գերակա շահի գիտակցումից, ես դրվագ առ դրվագ դրանք ներկայացրել եմ հանրությանը, իրավապահ մարմիններին։ Քրեական գործեր չեն հարուցվել Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետիկի, դրա ղեկավարած վարչության այլ պաշտոնյաների, մարզպետարանի ֆինանսական վարչության պետիկի, ինչպես նաև կոռուպցիոն աղաղակող փաստերի հեղինակ` Գյումրու թիվ 32 դպրոցի նախկին տնօրեն Արմինե Սուքիասյանի նկատմամբ, որը, համաձայն փաստերի, քերթել է դպրոցը։

Այդ ապիկարի վերաբերյալ ես բազմաթիվ հաղորդումներ եմ ուղղել նաև ձեզ։

Ցավոք, դուք ևս ընթացք չեք տվել դրանց, այն դեպքում, որ այդ տնօրեն կոչվածի գործունեության յուրաքանչյուր դրվագ հանցագործություն է։

Հարց եմ տալիս. իրավապահների աչքակապությունը կոռուպցիոն փաստերի վրա, նրանց հանցավոր անգործությունը վիրավորա՞նք, թե՞ հարգանք է պետության նկատմամբ։ Չէ՞ որ դուք Շիրակի մարզում այն պաշտոնյան եք, որի համար պետության նկատմամբ հարգանքի բացակայությունը քաղաքացու, առավել ևս` իրավապահների կողմից, հավասարեցված է հայրենիքի դավաճանությանը։ Այդ դեպքում` ինչու՞ եք լռում և անգործություն ցուցաբերում Շիրակի մարզ ներբեռնված դատախազի և նրա տեղակալի հանցավոր անգործության վերաբերյալ։

Պարոն Ներսիսյան, այդ դուետը իմ նկատմամբ հարուցված քրեական գործի բացահայտ` Արեգի դեպքում, Չիչոյանի դեպքում` լատենտ, հեղինակն է։

Դա հաստատված փաստ է, քանի որ իմ դեմ քրեական գործի հարուցումից հետո արեգ - խավար խաչատրյանը ոչ թե 24, այլ, օրենքի խախտումով, 96 ժամ հետո է վերստին է պարտադրել քննիչին` հարուցելու քրեական գործը։

Նման գործելաոճը հարգա՞նք, թե՞ վիրավորանք է պետության, քաղաքացու նկատմամբ։

Պատասխանեք։

Իմ դեմ կարված քրեական գործի նյութերում չկա ոչ մի ռեալ, հիմնավոր փաստ, որ իմ գործունեությունից, խոսքի ազատության իմ իրավունքից որևէ մեկը տուժել է։

Շինծու, հնարովի, մտաբերվող, հարմարեցվող ինչ-որ տեքստեր են հիշատակվում ու վերջ։

Բոլոր 8 «տուժածները», գործ կարող քննիչին չեն ներկայացրել ոչ մի փաստական տվյալ: Փոխարենը, հարցաքննություն կոչվող խեղկատակության ընթացքում, քննիչն է իրենց դրանք ցույց տվել/տալիս քրեական գործի մեջ դրած ինչ-որ տեքստեր։ Նման գործելաոճը հարգա՞նք է, թե՞ վիրավորանք պետության, պետական ինստիտուտների նկատմամբ։

Իմ դեմ հավաքվող ցուցմունքները ամբարվել են սահմանված միևնույն օրերին` բոլոր քննիչները զրուցել են, ոչ թե հարցաքննվել են նույն օրը, բոլոր ոստիկանները` մեկ այլ օր։ Սա ուղղակի փաստում է, որ իմ իբր արտահայտած կարծիքի դեմ հավաքագրված անձինք կատարել են պետական` չիչոյանական պատվեր։ Դա հարգա՞նք է, թե՞ վիրավորանք պետության, քաղաքացու նկատմամբ:

Իմ դեմ ոչ թե հարցաքննված, այլ քննիչի հետ` նույն հարցերի շուրջ զրուցող ոստիկաններն ու քննիչները, տեղյակ էլ չեն, թե ինչի համար են հավաքվել 10-րդ զինվորական բաժնում ու Շիրակի մարզային քննչական վարչությունում։ Բանն հասել է նրան, որ, համաձայն գործի նյութերի, նախաքննությունն իբր վարող քննիչն է ցույց տալիս այդ տեքստերը` ինձանից իբր «տուժածներին»։ ՈՒ ոչ մի «տուժած» չունի «վիրավորական» փաստ-տեքստը։ Դա իրենց մատուցում է քննիչը` հուշելով «տուժածներին» թելադրվող ցանկությունը` հարցնում է` ցանկանու՞մ եք, որ Աղեկյանը քրեական պատասխանատվության ենթարկվի: Ոնց որ ասի`սուրճ ուզում եք, չէ՞;

Դուք իրավաբան եք, պարոն Ներսիսյան, մեկնաբանեք ստալինյան մերօրյա եժով-յագոդաների լկտիացած վարքագիծը։

Ասեք` դա հարգա՞նք է պետության և քաղաքացու նկատմամբ, թե՞ վիրավորանք։ Բացեք, նայեք ինձանից իբր «տուժածների» տեսաձայնագրությունները և պատասխանեք` ԱԱԾ-ի ձեր ղեկավարած մարզային ստորաբաժանման համար ընդունելի՞ են երիտբերիաները, յագոդաները, եժովները։

Այդ վարձու քննիչ-ոստիկսնները, իհարկե, չգիտեն այդ հակահերոսների մասին, որովհետեւ հաստատ իրենց էրուդիցիան կոգնիտիվ ստորոտներում է մնացել։ Բայց դուք հո գիտե՞ք…

Բանը նաև այնտեղ է հասել է, որ ինձանից իբր «տուժած» քննիչն ասում է` պատժեք նրան, որ մյուսներն իրենց թույլ չտան վիրավորել դատախազի, քննիչի։ Այդ մասնագիտական անունակը, լինելով պատվերով գործ կարողների շարքում, տեղյակ չէ, որ նախ քննիչն իրավունք չունի կեղծել փաստերը, իսկ քաղաքացին իրավունք ունի քննիչի հակապետական գործունեությանը համարժեք վերբալ պատասխան տալ։ Խամաճիկ հարցաքննվող այդ քննիչը տեղյակ չէ, որ մոլորակը վաղուց մերժել է արտահայտման իրավունքի արգելքները։ Որքան գիտեմ` Հայաստան ևս։

Պարոն Ներսիսյան, նման քննիչներ ունենալն հարգա՞նք է, թե՞ վիրավորանք պետության նկատմամբ։

Եվ վերջինը. զինվորական քննիչն իմ նկատմամբ քրեական գործը կարել է իմ մեջքի հետևում. փաստորեն, նա ինձ հարցաքննության է հրավիրել` սպառնալիքով, ու միայն այն ժամանակ, երբ 8 հոգուց կորզել է իմ դեմ հիմնազուրկ խոսույթի հավաքածու։ Միայն 8 ամիս անց է հարուցել քրեական վարույթ իմ նկատմամբ։ Ինձ հրավիրել է իբր հարցաքննության այն հոդվածով, որով ես իբր վիրավորել եմ քննիչ, դատախազ, միլիԾա։

Պարոն Ներսիսյան, քննիչի նման գործելաոճը հարգան՞ք, թե՞ անարգանք է պետության, օրենքների նկատմամբ։

Ընդ որում, մարդիկ, որոնք ինձանից իբր վիրավորվել են, հաղորդումներ չեն տվել իբր վիրավորելուց անմիջապես հետո, այլ դա արել են չիչոյանի և արեգի պարտադրանքից հետո` ստալինյան մեթոդաբանությամբ։

Դա հարգա՞նք, թե՞ վիրավորանք է պետության քաղաքացու նկատմամբ, ՀՀ ԱԱԾ Շիրակի մարզային վարչության պետ Կամո Ներսիսյան։ Պատասխանեք։

Տեսնում եք, թե ինչպես են Շիրակի մարզում ոռոգվել և ոռոգվում կոռուպցիան, ամենաթողությունը, քննիչա-դատախազա-միլիԾան գործ կարող խմբակներ ձևավորվում միայն այն պատճառով, որ կոռուպցիայի առկա փաստերը հայտնաբերողս, դրանցով իրավապահներին սեղմող և իրավապահների հակապետական, հայաստանաքանդ գործունեությունը տեսնողս և բացահայտողս հանդգնել եմ խախտել իրավապահների կոռուպցիոն և պատվերով աշխատելու հանգիստ, հանդարտ, հրահանգավորված մասնագիտական անգործությունը։ Պարոն Ներսիսյան, հարգե՞նք նմաններին:

Կամո Ներսիսյան, ձեր ղեկավարած ԱԱԾ Շիրակի մարզային վարչությունը, եթե մերժել է НКВД-ական բարքերը և եթե չի հանդուրժում ГУЛАГ-ի շիրակյան դրսևորումը, պարտավոր է ժամ առաջ Շիրակի մարզն ազատել տալ քաղաքացու, լրագրողի նկատմամբ, նրա խոսքի ազատության դեմ պատվերով խմբակ ձևավորած և կոռուպցիոն երևույթները, կրթական ոլորտը քայքայող սրիկաների գործունեությունը հանդուրժող չիչոյան դատախազից և դրա տեղակալ արեգից։

Նոր հրեշ անդոների «կարոտը» դրանցի՞ց պետք է առնեն Շիրակն ու Գյումրին։

«Հանուն ինչի՞ համար»` ինչպես կասեր մի շատ հումորասեր գյումրեցին։

Լիլիթ ԱՂԵԿՅԱՆ

Դիտվել է՝ 3570

Մեկնաբանություններ